Դաժան սպանություն Գյումրիում. ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջն ու դիմել ոստիկանություն

23.05.2022, 13:50
Դաժան սպանություն Գյումրիում. ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջն ու դիմել ոստիկանություն
Դաժան սպանություն Գյումրիում. ամուսինը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջն ու դիմել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ մայիսի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 22։25-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է թիվ 58 թաղամաս, որտեղ պարզել են, որ եկեղեցու մոտ դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացած մարդ կա։ 

Ոստիկանները նշված թաղամասի Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել են կնոջ դի։  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ որովայնի շրջանում եղել է 6, իսկ ծնոտի շրջանում՝ 1 կտրած-ծակած վնասվածք։ 

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ սպանվածը նշված հասցեի բնակիչ՝ 43-ամյա Սիրանուշ Մ-ն էր։  Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, ոստիկանության Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տվյալներ են ստանում սպանություն կատարողի մասին, ու մինչ ոստիկանները փնտրում էին նրան, համայնքային ոստիկանին է մոտենում մի քաղաքացի և հայտնում, որ քիչ առաջ սպանել է իր կնոջը։  Համայնքային ոստիկանը այդ տղամարդուն բերման է ենթարկում ոստիկանության Մուշի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարողը Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Անդրանիկ Ե-ն է։ 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): Անդրանիկ Ե-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է։ Քննիչի որոշմամբ էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-