Դաժան սպանություն Գյումրիում. 34–ամյա տղամարդը վրեժխնդիր է եղել հոր և եղբոր մահվան համար

16.03.2021, 12:13
Դաժան սպանություն Գյումրիում. 34–ամյա տղամարդը վրեժխնդիր է եղել հոր և եղբոր մահվան համար
Դաժան սպանություն Գյումրիում. 34–ամյա տղամարդը վրեժխնդիր է եղել հոր և եղբոր մահվան համար

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել։

Aravot.am-ի հաղորդմամբ, ժամը 14․00-ի սահմաններում 34–ամյա Հ․ Թ-ն Գյումրու Մուշ թաղամասում զրույցի է հրավիրել իր հարևանին` 1984 թվականին ծնված Ռ.Մ.–ին ու իր մոտ եղած դանակով ծանր մարմնական վնասվածքներ հասցել նրան։ Հարևանը տեղում մահացել է։ Հ.Թ.–ն մարմնական վնասվածքներ է հասցրել նաև հարևանի կնոջն ու հորաքրոջ որդուն, որոնց տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։

«Առավոտ»–ի տեղեկություններով, Հ․ Թ․-ն, ըստ էության, վրեժ էր լուծել հարևանից, որը տաքսու վարորդ էր ու այս տարվա հունվարի 30-ին Արագածոտնի մարզում բախվել էր մի մեքենայի, ավտովթարի հետևանքով մահացել էին Հ․Թ-ի հայրն ու եղբայրը։

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի հաղորդմամբ, ոստիկանների կատարած բացատրական աշխատանքի արդյունքում 34-ամյա Հ․ Թ-ն ներկայացել է ոստիկանություն։ Ըստ դատախազի, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դեպքի հանգամանքները պարզելու, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։

«Առավոտ»–ից նաև հայտնում են, որ կասկածյալ Հ․Թ-ն հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում շիզոֆրենիա-պարանոիդ ախտորոշմամբ։ Կասկածյալը Գյումրիի ոստիկանության «Մուշ» բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի եղբայրն է։ Ավտովթարից մահացած օպերլիազորը, «Առավոտ»–ի տեղեկություններով, ոստիկանների խմբի հետ արցախյան գոյամարտի ժամանակ եղել էր Շուշիի մշակույթի պալատում, որտեղ ռմբակոծությունից զոհվել էին ոստիկաններից շատերը, իսկ նա վիրավորվել էր։ Վերջինս հունվարի 30-ին հարևանի մեքենայով իր հոր հետ գնում էր Երևան պրոթեզավորվելու, Արագածոտնի մարզում դժբախտ պատահարի զոհ էր դարձել։–0–