431.27
5.71
396.02
-1
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան սպանություն Գեղարքունիքում. 31-ամյա տղամարդը մահացել է դանակի բազմաթիվ հարվածների հետևանքով

10:08
19 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20։15-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի։

Ոստիկաններն ու քնիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 31-ամյա Էդվարդ Հ․-ն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա եղել է դանակահարված, մարմնի տարբեր մասերին կտրած-ծակած վնասվածքներով։

Ոստիկանները պարզել են, որ մահացածին շտապօգնության ավտոմեքենան հիվանդանոց է տեղափոխել Գավառ քաղաքի Սայադյան փողոցի 15 հասցեից։

Տեղում պարզվել է, որ նշված տունը պատկանում է Գավառի բնակիչ 42-ամյա Սարգիս Մ․-ին։ Տունը, որը երկհարկանի է, 1-ին և 2-րդ հարկերի տարբեր սենյակներում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են բազմաթիվ արնանման հետքեր։

Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ, սպանություն հատկանշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները ժամերի ընթացքում պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում նշված հասցեում Գավառի բնակիչ 48-ամյա տղամարդը (նախաքննության շահերից ելնելով, այս պահին որոշ մանրամասներ չեն հրապարակվում) կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Էդվարդ Հ․-ի հետ, որի ժամանակ դանակով հարվածներ է հասցրել վերջինիս, ինչի հետևանքով նա մահացել է։

Կասկածյալը տաք հետքերով հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին, այնուհետև ձերբակալվել է։

Կայքի տեղեկություններով՝ սպանվածն ու սպանության կակածանքով ձերբակալվածը նախկինում մի քանի անգամ եղել են դատապարտված։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:52
31 Հունվարի 2023
Տներում պատրաստել ու իրացրել են հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ (ՎԻԴԵՈ)
Դալար գյուղի տարբեր տներում պատրաստել ու իրացրել են հանրաճանաչ ապրանքանիշերի կեղծ ալկոհոլային խմիչքներ. ՎԻԴԵՈ
11:05
31 Հունվարի 2023
Պայթյուն գազալցակայանում` հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (ՖՈՏՈ)
Այսօր պայթյուն է գրանցվել գազալցակայանում` հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ. ՖՈՏՈ
09:55
31 Հունվարի 2023
Ողբերգական ավտովթար Իջևան-Երևան ճանապարհին. զոհերի դիերը հայտնաբերվել են մեքենայից մոտ 10մ հեռու
Ողբերգական ավտովթար Իջևան-Երևան ճանապարհին. զոհերի դիերը հայտնաբերվել են մեքենայից մոտ 10մ հեռու
22:02
30 Հունվարի 2023
Կրակոց Երևանում․ շենքի պատուհանին հայտնաբերվել է կրակոցի հետք
Կրակոց Երևանում․ շենքի պատուհանին հայտնաբերվել է կրակոցի հետք
15:38
30 Հունվարի 2023
Գիշերային ակումբից` ոստիկանության բաժանմունք. 4 երիտասարդ ու մի կին վիճաբանել են
Գիշերային ակումբից` ոստիկանության բաժանմունք. 4 երիտասարդ ու մի կին վիճաբանել են
12:07
30 Հունվարի 2023
Մեքենան բախվել է սյանն ու բռնկվել. 3 երիտասարդ հոսպիտալացվել է
Մեքենան բախվել է սյանն ու բռնկվել
16:48
29 Հունվարի 2023
ԱԹՍ-ների միջոցով հարձակում է տեղի ունեցել Իրանի ռազմական օբյեկտների վրա
Իրանը հայտնել է Սպահան քաղաքի մոտ մի շարք ռազմական օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակման մասին
22:42
28 Հունվարի 2023
Իրանում քիչ առաջ գրանցված 8 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Հայաստանի ողջ տարածքում
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 5 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում՝ 3-4 բալ, Արմավիրի և  Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ
23:36
27 Հունվարի 2023
Ողբերգական դեպք Երևանում․ մեքենան վարելիս հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպանը
Այսօր երեկոյան ողբերգություն է տեղի ունեցել Երևանում
19:37
27 Հունվարի 2023
Թրմանյութով 25–ից ավելի փաթեթներ են հայտնաբերվել Գյումրիի տարբեր փողոցներում (ՎԻԴԵՈ)
Թրմանյութով 25–ից ավելի փաթեթներ են հայտնաբերվել Գյումրիի տարբեր փողոցներում. ՎԻԴԵՈ
15:11
27 Հունվարի 2023
Վաղարշապատում տղամարդը գումարի դիմաց փորձել է ծծմբաթթու լցնել ծանոթի կնոջ դեմքին
Վաղարշապատում տղամարդը գումարի դիմաց փորձել է ծծմբաթթու լցնել ծանոթի կնոջ դեմքին