Դաժան սպանություն Աբովյանում. 36–ամյա տղամարդու պարանոցը կտրել են

21.01.2022, 12:58
Դաժան սպանություն Աբովյանում. 36–ամյա տղամարդու պարանոցը կտրել են
Դաժան սպանություն Աբովյանում. 36–ամյա տղամարդու պարանոցը կտրել են
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունվարի 20-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Դարանի փողոցի 2-րդ շենքի մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն շտապօգնության ավտոմեքենան պարանոցի մասում սուր-կտրող ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Ճանապարհին քաղաքացին մահացել է։

Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Օ–ն է։ Համայնքային ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունը, ով նույնպես Աբովյան քաղաքի բնակիչ է։ Նա հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին։

Համայնքային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–