568.13
6.53
482.28
+27
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան սպանություն. 31–ամյա տղամարդը մահացել է ծեծի հետևանքով ստացված վնասվածքներից (ՖՈՏՈ)

15:14
06 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի./Նովոստի–Արմենինա/. 2021թ․ հունիսի 5-ին՝ ժամը 01:40-ին, «Սպիտակի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:20-ին, ձախ ազդրի վերին երրորդականի կտրած-ծակած վերք, ազդրային զարկերակի մկանների փակեղենների վնասումով, զարկերակային արնահոսություն, աջ աճուկափոշտային շրջանի կտրած-ծակած վերք, հեմոռագիկ անեմիկ շոկ, ագոնալ վիճակ, գլխուղեղի ցիլկուլյատոր հիպոքսիա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արևաշող համայնքի բնակիչ` ծնված 1990թ, ով նույն օրը՝ ժամը 02։30-ին, վիրահատության ընթացքում մահացել է, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Նախնական տվյալներով՝ Սպիտակ-Գյումրի մայրուղուց Արևաշող համայնք տանող ճանապարհի սկզբնամասում վիճաբանություն և քաշքշուկ է տեղի ունեցել մի խումբ անձանց և տուժած տղամարդու միջև, որի ժամանակ էլ վերջինս ստացել է նշված վնասվածքները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի և լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ է։ Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացուն սպանելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

убийство_СК.jpg

«Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են դանակ, կոտրված ապակյա շշի կտորներ, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողի և միջադեպին ներկա գտնված անձանց հագուստները, երիտասարդին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

убийство_СК.jpg

Կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:47
27 Հուլիսի 2021
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
Երևանի շենքերից մեկում պայթուցիչով նռնակներ են հայտնաբերվել
11:23
27 Հուլիսի 2021
Ահասարսուռ դեպք Գյումրիում.բնակարանում հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը
Ահասարսուռ դեպք Գյումրիում. հայտնաբերվել են 37–ամյա մոր և նրա 10–ամյա որդու դիերը, նախնական վարկածով` մայրը թույնել է որդուն, հետո իրեն
00:18
27 Հուլիսի 2021
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Խոշոր հրդեհ Սարյան փողոցում, այրվել են ավտոմեքենան․կադրեր դեպքի վայրից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
20:40
26 Հուլիսի 2021
Լոռիում երկրաշարժ է գրանցվել
Լոռու մարզում երկրաշարժ է գրանցվել
13:22
26 Հուլիսի 2021
Սյունիքում 34 տարեկան կինը մտել է թոշակառուի տուն, հարվածել, դեմքին ու բերանի մեջ հեղուկ է լցրել և գողացել 840 հազար դրամ ու 100 դոլար
Սյունիքում 34 տարեկան կինը մտել է թոշակառուի տուն, հարվածել, դեմքին ու բերանի մեջ հեղուկ է լցրել և գողացել 840 հազար դրամ ու 100 դոլար
10:35
26 Հուլիսի 2021
Դիլիջանի տներից մեկում կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել
Դիլիջանի տներից մեկում կնոջ և տղամարդու դիեր են հայտնաբերվել
10:26
26 Հուլիսի 2021
Խոշոր ավտովթար Ամիրյան–Զաքյան խաչմերուկում. բախվել է 4 ավտոմեքենա, կան վիրավորներ
Խոշոր ավտովթար Ամիրյան–Զաքյան խաչմերուկում. բախվել է 4 ավտոմեքենա, կան վիրավորներ
14:30
25 Հուլիսի 2021
Երևանում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի մեջ, հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանում BMW-ն մխրճվել է բենզալցակայանի մեջ, հրդեհ է բռնկվել.ՖՈՏՈ
10:25
24 Հուլիսի 2021
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ հոսպիտալացված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ հոսպիտալացված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է
20:02
23 Հուլիսի 2021
Հրապարակվել են Բագրատաշեն մաքսատան մոտ Mercedes-ի պայթյունի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են Բագրատաշեն մաքսատան մոտ Mercedes-ի պայթյունի կադրերը.ՎԻԴԵՈ
10:37
23 Հուլիսի 2021
Բագրատաշենի մաքսատան մոտ մեքենայի գազի բալոն է պայթել, մեկ մարդ մահացել է
Բագրատաշենի մաքսատան մոտ մեքենայի գազի բալոն է պայթել, մեկ մարդ մահացել է
14:39
22 Հուլիսի 2021
Հրապարակվել են կադրեր Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.մեկ մարդ մահացել է (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել են կադրեր Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի ավտովթարից.մեկ մարդ մահացել է.ՎԻԴԵՈ