Դաժան դեպք Էջմիածնում. 86–ամյա տղամարդը մահացել է տանը բռնկված հրդեհի հետևանքով, կնոջ վիճակը ծանր է

11.01.2021, 10:53
Դաժան դեպք Էջմիածնում. 86–ամյա տղամարդը մահացել է տանը բռնկված հրդեհի հետևանքով, կնոջ վիճակը ծանր է
Դաժան դեպք Էջմիածնում. 86–ամյա տղամարդը մահացել է տանը բռնկված հրդեհի հետևանքով, կնոջ վիճակը ծանր է
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Դաժան և ողբերգական դեպք է տեղի ունեցել գիշերը Էջմիածնում։

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, հՀունվարի 11-ին, ժամը 02։25-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:46-ին, մարվել՝ 03:07-ին: Այրվել է ննջասենյակի կահույքը․ բնակիչ Գյորգի Մ․-ն (ծնված 1935 թ.) տեղում մահացել է։

Փրկարարները Սվետա Խ․-ին (ծնված 1937 թ.) դուրս են բերել բնակարանից և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա․ վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:–0–