Չինաստանում հյուրանոց է փլուզվել, որտեղ եղել են կորոնավիրուսի պատճառով կարանտինում գտնվող մարդիկ (ՎԻԴԵՈ)
08.03.2020,
02:15
Չինաստանում հյուրանոց է փլուզվել, որտեղ եղել են կորոնավիրուսի պատճառով կարանտինում գտնվող մարդիկ. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի./Նովոստի–Արմենիա/. Չինաստանի Ֆուցզյան նահանգում գտնվող Ցյուանչժոու քաղաքում հյուրանոց է փլուզվել, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով CGTN–ին («Չինական գլոբալ հեռուստատեսային ցանց»)։
People's Daily–ն գրում է, որ փլատակների տակ է մնացել 70 մարդ։ Հրատարակության տվյալներով, 28 մարդու հաջողվել է փրկել։ Նշվում է, որ հյուրանոցը վերածել էին կարանտինային կենտրոնի։ Այնտեղ բնակվել են այն մարդիկ, որոնց մոտ կասկածում են կորոնավիրուս և նրանք, ովքեր սերտ շփում են ունեցել հիվանդների հետ։
CGTN–ի տվյալներով, փլատակների տակից դուրս է բերվել 34 մարդ։ Այս տեղեկատվությունը հաստատում է նաև Reuters–ը` հղում անելով նահանգի իշխանություններին։ Հյուրանոցը բացվել էր 2018թ.–ի հունիսին, ունեցել է 80 համար։–0–

Video: 34 people have been pulled out from the debris of the hotel used to quarantine close contacts of patients infected with #coronavirus https://t.co/AAPizyM1Q2 pic.twitter.com/Vohls1PVLZ
— CGTN (@CGTNOfficial) March 7, 2020