Չգործող ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել

10.08.2022, 10:28
Չգործող ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել
Չգործող ռեստորանի մոտ կրակոցներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ օգոստոսի 8-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի չգործող ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ակունք գյուղի 36-ամյա բնակիչը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից օդ էր կրակել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 36-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վարդենիսի բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել է արարքը, նաև ներկայացրել է գազային օդաճնշիչ ատրճանակը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-