Չեխիայում գնացքներ են բախվել, կան տասնյակ տուժածներ և զոհեր

04.08.2021, 12:05
Չեխիայում գնացքներ են բախվել, կան տասնյակ տուժածներ և զոհեր
Չեխիայում գնացքներ են բախվել, կան տասնյակ տուժածներ և զոհեր

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Երկու ուղևորատար գնացք է բախվել Չեխիայի հարավում։  

Հաղորդվում է տասնյակ տուժածների մասին։ Ոստիկանությունը հայտնել է երկու զոհի մասին, հաղորդում է BBC–ն։ 

Չեխական հեռուստատեսության հաղորդմամբ, բախվել են Պրահայի և Մյունխենի միջև ընթացող էքսպրեսն ու ևս մեկ ուղևորատար գնացք։ Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08։00–ի սահմանում։ 

Հաղորդվում է առնվազն յոթ տուժածի մասին, որոնք ծայրահեղ ծանր վիճակում է, ևս 31 տուժածի վիճակը ծանր է։–0–