ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 23-ին Երևան քաղաքի Հրազդանի կիրճում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Մարինե Մ.-ն, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նա ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում