415.48
5.04
388.48
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ծեծել էր, ապա տեսնելով, որ անգիտակից է, մաքրել էր արյան հետքերը, պառկեցրել անկողնում ու հեռացել.Տավուշում գրանցված դաժան սպանության մանրամասները (ՎԻԴԵՈ)

13:13
09 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նոյեմբերի 4-ին, ցերեկվա ժամը երկուսին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ գանգուղեղային վնասվածքով անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա մի կին: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց և պարզեց, որ կնոջ քրոջ դուստրն այդ օրն այցելել էր միայնակ ապրող մորաքրոջը և նրան գտել անգիտակից վիճակում անկողնում պառկած: Թե ինչ էր եղել, ինչ հանգամանքներում էր կինը ստացել վնասվածքները, հայտնի չէր, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Загружается новость ... "Лево"

Կնոջ վիճակը ծանր էր. նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն, այդպես էլ գիտակցության չգալով, նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան մահացել է:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ. երեկոյան հանցագործությունն արդեն բացահայտված էր: Ժամը 21.10-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման ենթարկվեց Նոյեմբերյանի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում և անհերքելի փաստերի ճնշման տակ նա տվեց խոստովանական բացատրություն:

Ըստ նախնական տվյալների` այդ օրը մի խումբ երիտասարդներ գնացել էին հանգուցյալի տուն` ցախ կոտրելու, ինչից հետո վաստակած փողով կերել-խմել էին ու գնացել իրենց գործերին, իսկ 39-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, վերադարձել էր միայնակ կնոջ տուն: Քննությամբ դեռ կպարզվի, թե ինչ էր եղել նրա և տուժողի միջև: Փաստն այն է, որ տղամարդը ծեծել էր կնոջը, ապա տեսնելով, որ նա անգիտակից վիճակում է, վերնաշապիկով մաքրել էր արյան հետքերը, կնոջը պառկեցրել անկողնում ու հեռացել:

Նոյեմբերյանի քննչական բաժնում տղամարդը ներկայացրել է հիշյալ վերնաշապիկը, իսկ նրա տնից հայտնաբերվել ու առգրավվել են հանգուցյալի բջջային երկու հեռախոսն ու լիցքավորիչը:

Տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
20 Մարտի 2023
Ողբերգական դեպք Էջմիածնում. չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
Չգործող հյուրանոցում երիտասարդ կնոջ դի է հայտնաբերվել՝ կախված վիճակում
16:24
20 Մարտի 2023
Հարվածել է 6-ամյա թոռանը, ինչի հետևանքով նա մահացել է. Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ
Հարվածել է 6-ամյա թոռանը, ինչի հետևանքով նա մահացել է. Խաշթառակում հարազատները բռնություն են կիրառել իրենց մանկահասակ երեխաների նկատմամբ
13:16
20 Մարտի 2023
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
Երևանի կենտրոնի այգիներից մեկում դի է հայտնաբերվել
11:00
20 Մարտի 2023
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն
18-ամյա երիտասարդը դանակահարել է 15-ամյա պատանուն
14:51
18 Մարտի 2023
Քանաքեռավանի մոտ մեքենաներ են բախվել, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Քանաքեռավանի մոտ մեքենաներ են բախվել, տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
21:53
17 Մարտի 2023
Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխելու համար իրեն վստահված 5000 դոլարը, հետո վերադարձնելու համար պահանջ է ներկայացրել
Երևանում տաքսու վարորդը հափշտակել է տեղափոխելու համար իրեն վստահված 5000 դոլարը, հետո վերադարձնելու համար պահանջ է ներկայացրել
12:57
17 Մարտի 2023
Գեղարքունիքում Mitsubishi–ն շրջվել ու հայտնվել է ձորակում, կա վիրավոր
Գեղարքունիքում Mitsubishi–ն շրջվել ու հայտնվել է ձորակում, կա վիրավոր
10:59
17 Մարտի 2023
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, 21–ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, 21–ամյա երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է
16:25
16 Մարտի 2023
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում
Իրանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում
12:54
16 Մարտի 2023
4 զինծառայող վնասվածք է ստացել Սյունիքում մեքենայի վթարի հետևանքով
4 զինծառայող վնասվածք է ստացել Սյունիքում մեքենայի վթարի հետևանքով
12:35
16 Մարտի 2023
Երևանում քիչ առաջ ինքնասպանության փորձ է կանխվել
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և պարեկներ
11:57
16 Մարտի 2023
Վարորդը տեղում մահացել է. Երևանում տեսախցիկն արձանագրել է ողբերգական ավտովթարի պահը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում է Երևանում մարտի 14–ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պահը. ՎԻԴԵՈ