Բուրյաթիայում 45–ամյա տղամարդը կացնով կտրել է 5 տարեկան երեխայի մատները կոտրված բջջայինի պատճառով

03.09.2020, 12:35
45–ամյա տղամարդը կացնով կտրել է 5 տարեկան երեխայի մատները կոտրված բջջայինի պատճառով
Բուրյաթիայում 45–ամյա տղամարդը կացնով կտրել է 5 տարեկան երեխայի մատները կոտրված բջջայինի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բուրյաթիայում քրեական գործ է հարուցվել տղամարդու նկատմամբ, ով խմած վիճակում կացնով կտրել է 5 տարեկան աղջկա մատները, քանի որ երեխան վնասել էր նրա բջջային հեռախոսը։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հայտնում է life.ru–ն, հղում անելով ՌԴ ՔԿ մամուլի ծառայությանը, միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 31–ին։

Քննության տվյալներով, առավոտյան երեխան հոր և հորեղբոր հետ գնացել է խոտհունձի` գյուղից ոչ հեռու։ Սակայն կեսօրին անձրև է տեղացել, և տղամարդիկ որոշել են սպասել անտառում, որտեղ սկսել են խմել։ Երեխային ինչ–որ բանով զբաղեցնելու համար հորեղբայրը նրան է տվել իր բջջային հեռախոսը, որը փոքրիկը վայր է գցել ու վնասել։

Հարբած տղամարդը ջղայնացել է, հրահանգել է երեխային հեռախոսը դնել կոճղի վրա, ինչից հետո վերցրել է կացինն ու կտրել երեխայի երկու մատները։ Դրանից հետո թաքնվել է անտառում։

Հայրը, ով ևս հարբած է եղել, վիրավոր երեխային բերել է տուն, որտեղից նրան հոսպիտալացրել են։

Բժիշկերին հաջողվել է փրկել փոքրիկի մատներից մեկը։ Գիշերը երեխայի 45–ամյա հորեղբայրը, ով նախկինում դատված է եղել, վերադարձել է միջադեպի վայր, որտեղից նրան բերման են ենթարկել։

Տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ։–0–