Բեյրութում հարսանեկան զույգը լուսանկարվում է, երբ որոտում է հզոր պայթյունը. կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)
08.08.2020,
13:17
Հեքիաթ, որը վերածվեց ողբերգության. Բեյրութում հարսանեկան զույգը լուսանկարվում է, երբ որոտում է հզոր պայթյունը. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որն արվել է Բեյրութում օգոստոսի 4–ին որոտացած հզոր պայթյունի առաջին վայրկյաններին:
Տեսանյութում ամուսնական զույգն իր հարսանեկան արարողության համար ֆոտոսեսիա է իրականացնում, երբ տեղի է ունենում հզոր պայթյունը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է ամուսնական զույգը խուճապի մատնվում պայթյունի ժամանակ։
Օգոստոսի 4–ի երեկոյան հզոր պայթյուն է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Ինչպես ավելի ուշ հայտնեցին Լիբանանի ուժային կառույցները, դետոնացիայի է ենթարկվել մի քանի տարի առաջ նավերից մեկից բռնագրավված բեռում պահվող ամոնիումային սելիտրան։ Այս տարիների ընթացքում պայթյունավտանգ նյութը պահվել է նավահանգստի պահեստում` հետագայում այն ոչնչացնելու նպատակով։ Վերջին տվյալներով, կա 100–ից ավել զոհ, որոնց թվում` 11 հայ, վիրավորների թիվն անցնում է 4000–ը։–0–