Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր

08.10.2021, 13:23
Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր
Բաթումում բնակելի շենք է փլուզվել. նախնական տվյալներով, կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վրաստանի Բաթում քաղաքի Մայիսի 26 և Աբաշիձե փողոցների խաչմերուկում 5 հարկանի բնակելի շենք է փլուզվել։

Նախնական տվյալներով, կան զոհեր, հաղորդում է newsgeorgia.ge կայքը։ 

Ականատեսները նշում են, որ փլուզմանը նախորդել է պայթյուն։

Փրկարարնեն ամբարձիչի միջոցով  քանդում են փլատակներն ու մարդկանց հանում փլատակների տակից։

Փրկարարները փլատակների տակ հայտնված ավտմեքենայից հանել են երկու մարդու` կնոջն ու նրա 6–7 տարեկան երեխայի, որի վիճակը բավարար է։

Փլատակների տակ է հայտնվել մոտ 10 ավտոմեքենա, որոնք կայանված են եղել շենքի մոտ։

Աղբյուրի հաղորդմամբ, շենքի փլված հատվածում եղել է 12 բնակարան։ Ճաքեր են առաջացել նաև հարևան 

շենքերում։Փլուզման պատճառների մասին դեռևս պաշտոնական տեղեկություն չկա։–0–