Բաժակներում եղելէ սպիտակավուն հեղուկ.մանրամասներ Զովունիում տեղի ունեցած սարսափելի դեպքից
20.10.2021,
10:57
Բաժակներում եղելէ սպիտակավուն հեղուկ.մանրամասներ Զովունիում տեղի ունեցած սարսափելի դեպքից

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի շենքերից մեկում բնակվող ամուսինները չեն արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։
«Ահազանգի հիման վրա դեպքի վայր է ժամանել քննչական-օպերատիվ խումբը և հիշյալ բնակարանի ննջասենյակում՝ մահճակալի վրա, հայտնաբերել 1949թ․ և 1954թ․ ծնված ամուսինների դիերը, իսկ մահճակալի կողային հատվածներում՝ ապակյա բաժակներ, որոնց մեջ եղել են սպիտակավուն հեղուկի զանգվածներ: Բնակարանի հյուրասենյակից հայտնաբերվել է նաև գրություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Բացատրություններ են վերցվել հարևանությամբ բնակվող մի շարք անձանցից։
Նշանակել են դատաքիմիական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Ամուսինների մահվան իրական հանգամանքները, ինչպես նաև մի շարք այլ հարցեր պարզաբանելու նպատակով հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնին։–0–
Загружается новость ... "Лево"