Բագրատունյաց պողոտայում չորս մեքենա է բախվել, կա տուժած (ՖՈՏՈ)

04.02.2023, 14:21
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, կա տուժած. ՖՈՏՈ
Բագրատունյաց պողոտայում չորս մեքենա է բախվել, կա տուժած (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է Փրկարար ծառայությունը, փետրվարի 3-ին, ժամը 22:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 - рис.1

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 42/5 հասցեի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz C», «Mercedes-Benz E320» (վարորդ` Գ. Ղ.), «Mercedes-Benz C» (վարորդ` Դ. Ա.) և «Mitsubishi Outlander» (վարորդ` Հ. Ս.) մակնիշների ավտոմեքենաները․ առկա է գազի արտահոսք։

 - рис.2

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Զ.-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:-0-