Բացել են ՀՖՖ մասնաշենքի դուռն ու գողացել կենցաղային իրեր. 22–ամյա կասկածյալը ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

28.09.2019, 15:29
Բացել են ՀՖՖ մասնաշենքի դուռն ու գողացել կենցաղային իրեր. 22–ամյա կասկածյալը ձերբակալվել է:
Բացել են ՀՖՖ մասնաշենքի դուռն ու գողացել կենցաղային իրեր. 22–ամյա կասկածյալը ձերբակալվել է (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 12-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բացել են Սայաթ-Նովա փողոցում գտնվող ՀՀ ՖՖ պատկանող մասնաշենքի դուռն ու գողացել կենցաղային իրեր, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ 

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Սևանի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ։ 

Արդյունքում, դեպքից մի քանի օր անց՝ սեպտեմբերի 25-ին, հանցագործությունը բացահայտվեց։ 

«Գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկվեց Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ, ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողոնը իրացվել է Երևանում գտնվող շուկաներից մեկում։ Հափշտակված իրերի մի մասը հայտնաբերվել և առգրավվել է։ 

Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախաքննությունը շարունակվում է։–0–