ԵՐԵՎԱՆ, 1 մարտի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ մարտի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 08։30-ի սահմաններում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելեի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 մարդ էլ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի ու վիրավորի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղն է։–0–