Ավանի ավտոպահեստամասերի խանութում խոշոր հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)

16.01.2025, 10:38
Կես ժամում խանութն ամբողջությամբ այրվել է․ ՖՈՏՈ
Ավանի ավտոպահեստամասերի խանութում խոշոր հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 16-ին, ժամը 04:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութում, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

пожар в Аване

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

пожар в Аване

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պարույր Սևակ թաղամասում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։

пожар в Аване

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:24-ին, մարվել՝ 04։39-ին։ Այրվել են խանութի պահեստային հատվածը (մոտ 30 քմ) և սրահից մոտ 10 քմ հատված, ջերմահարվել են մոտ 60 քմ տարածք սրահից և կից կայանած «Kia» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ։