Ասել է, որ ձեռք է բերել Տելեգրամով. Երևանում պարեկները մեքենայում մոտ կես կիլոգրամ թմրանյութ են հայտնաբերել (ՎԻԴԵՈ)

04.10.2022, 14:53
Ասել է, որ ձեռք է բերել Տելեգրամով. Երևանում պարեկները մեքենայում մոտ կես կիլոգրամ թմրանյութ են հայտնաբերել. ՎԻԴԵՈ
Ասել է, որ ձեռք է բերել Տելեգրամով. Երևանում պարեկները մեքենայում մոտ կես կիլոգրամ թմրանյութ են հայտնաբերել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի լույս 30-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում, պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները, որոնք ծառայություն են իրականացրել Էրեբունի համայնքում, Արցախի պողոտայում հայտնաբերել են արտասահմանյան համարանիշերով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում թմրամիջոցի նմանվող զանգվածներ կային։ Վարորդը ձերբակալել է, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 27-ամյա երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մոտ կես կիլոգրամ քաշով 37 փաթեթ և հայտնել, որ դրանց մեջ մարիխուանա է, որ ձեռք էր բերել «տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իրացնելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Փաթեթներն առգրավվել են։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Կատարվում է նախաքննություն:–0–