+9
Եղանակը Երևանում
Հայ

«Արյունոտ գիշեր» Երևանում. սպանության վայրում հայտնաբերվել է 6 դանակ, 36–ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվում են նրա ընկերուհին, վերջինիս մայրն ու եղբայրը (ՎԻԴԵՈ)

12:46
08 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է 2021թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, որով քաղաքացին տեղեկացրել է իրենց տան վրա դանակով հարձակման մասին:

«Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել է Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի դիակը՝ գլխի և մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի վայրից հայտնաբերվել և վերցվել է 6 հատ դանակ՝ արնանման հետքերով», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից մեկը տուժողի ընկերուհին է, մյուս երկուսը՝ վերջինիս մայրն ու եղբայրը:

Նշված երեք անձինք ձերբակալվել են՝ հիշյալ 36-ամյա տղամարդուն խմբի կողմից դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:56
23 Մարտի 2023
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո (ՎԻԴԵՈ)
Երևանում հայտնաբերվել են կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո, հրապարակվել են կադրեր դեպքի վայրից
12:15
23 Մարտի 2023
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
Երևանում 3-ամյա երեխայի որովայնից հեռացվել են 17 մագնիսե գնդիկներ
11:17
23 Մարտի 2023
Երևանում ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում (ՎԻԴԵՈ)
Երևանում ոչ սթափ վարորդը 60 հազար դրամ էր դրել պարեկների մեքենայում. ՎԻԴԵՈ
21:54
22 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Երևանում. Mercedes-ը վերածվել է ջարդոնի, կան տուժածներ
Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում
15:03
22 Մարտի 2023
Երևանում 40-ամյա տղամարդը մեքենա էր փախցրել ու նույն օրը բռնվել (ՎԻԴԵՈ)
Երևանում 40-ամյա տղամարդը մեքենա էր փախցրել ու նույն օրը բռնվել. ՎԻԴԵՈ
10:56
22 Մարտի 2023
Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը
Հայ տղամարդը Բելգիայում սպանել է սեփական դստերը
10:40
22 Մարտի 2023
Մեքենան ջարդուփշուր է եղել. Գյումրիում ավտովթարի հետևանքով կան զոհեր (ՖՈՏՈ)
Գյումրիում խոշոր ավտովթարի հետևանքով կան զոհեր, տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է. ՖՈՏՈ
20:06
21 Մարտի 2023
ՀՀ-ում 53-ամյա կինը զբաղվել է թմրանյութերի իրացմամբ (ՎԻԴԵՈ)
Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 100 գրամից ավելի քաշով, և հոգեմետ դեղահաբեր. ՎԻԴԵՈ
16:25
21 Մարտի 2023
Սյունիքում նորածնի դիակի հայտնաբերման հետքերով. մարմնի մոտ հայտնաբերվել է սավան, պարկ, որի մեջ և կողքին եղել են խաղալիք, սննդի մնացորդներ
Նորածնի մարմնի մոտ հայտնաբերվել է սավան, պարկ, որի մեջ և կողքին եղել են խաղալիք, սննդի մնացորդներ
13:37
21 Մարտի 2023
Ողբերգական դեպք Երևանում. գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
Ողբերգական դեպք Երևանում. գնացքը բախվել է գծերի վրայով անցնող քաղաքացուն
12:37
21 Մարտի 2023
Սյունիքի անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
Սյունիքի անտառում նորածնի մարմին է հայտնաբերվել
10:41
21 Մարտի 2023
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած (ՖՈՏՈ)
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. ՖՈՏՈ