Արտաշատում սրճարան են հրկիզել (ՎԻԴԵՈ)
04.09.2020,
20:45
Արտաշատում սրճարան են հրկիզել. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 21-ին, ժամը 7-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թովմասյան փողոցի սրճարանից ծուխ է ելնում:
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր դեպքի վայր: Իրավապահները պարզել էին, որ սրճարանի հետնադռնով մտել են ներս և հրկիզել շինությունը, ինչի հետևանքով 7 սենյակ՝ գույքի հետ, այրվել էր: Հրշեջների հետ համատեղ ուժերով հրդեհը մարվեց:
«Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Գույքը դիտավորությամբ ոչնչացրած կամ վնասած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ սրճարանը հնարավոր է հրկիզած լինի Արտաշատի 78-ամյա մի բնակիչ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 27-ին կասկածվողը բերման ենթարկվեց բաժին:
Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: բՀարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:–0–
Загружается новость ... "Лево"