413.47
4
386.35
+22
Եղանակը Երևանում
Հայ

Արտաշատում դաժան մահափորձի հետքերով. հրապարակվել են լուսանկարներ դեպքի վայրից (ՖՈՏՈ)

13:22
29 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ Արտաշատ քաղաքի բնակչի՝ հրազենային վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու, նախօրեին տեղի ունեցած դեպքը բացահայտելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ-ն:

Арташат попытка убийства

Ըստ նախնական տեղեկությունների, 2022թ. մարտի 28-ին՝ ժամը 20:50-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը «որովայնի առաջային պատի թափանցող, միջանցիկ հրազենային վիրավորում, ներքին արնահոսություն, հեմոռագիկ շոկ, դեմքի աջ կողմնային շրջանի միջանցիկ հրազենային վիրավորում, ձախ արմնկային շրջանի միջանցիկ հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արտաշատ քաղաքի 62-ամյա բնակիչ:

Арташат попытка убийства

«Ահազանգի հիման վրա իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս նշված վնասվածքներն ստացել է Արտաշատ քաղաքի Խարազյան փողոցի շենքերից մեկի բակի հարակից տարածքում, որտեղ իրականացված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, 9 մմ տրամաչափի պարկուճներ և գնդակ», - նշվում է հաղորդագրության մեջ:

Арташат попытка убийства

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ)  և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պասյթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Արտաշատ քաղաքի բնակիչը ճանաչվել է տուժող:

Арташат попытка убийства

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական մի շարք գործողություններ, այդ թվում՝ առգրավվել են դեպքի պահին տուժողի հագին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:41
21 Սեպտեմբերի 2023
Երևանում 30-ամյա կին է դանակահարվել
Երևանում 30-ամյա կին է դանակահարվել
15:47
18 Սեպտեմբերի 2023
«Օպել»–ի վարորդը մեքենան չի կանգնեցրել, հետընթաց վարել է պարեկների մեքենայի ուղղությամբ. պարզվել է, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
«Օպել»–ի վարորդը մեքենան չի կանգնեցրել, հետընթաց վարել է պարեկների մեքենայի ուղղությամբ. պարզվել է, նա գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ
11:01
17 Սեպտեմբերի 2023
Արտառոց դեպք Երևանի մանկապարտեզներից մեկում. աշխատակիցները բռնություն են գործադրում սանի նկատմամբ
Ըստ երեխայի ծնողների, փոքրիկը դեռ երկու տարեկան չկա և դեռ չի խոսում
16:00
15 Սեպտեմբերի 2023
Չորսով ծեծել են տանտիրոջը, տարել Նուբարաշենի գերեզման, դանակահարել ու թողել անօգնական վիճակում (ՎԻԴԵՈ)
Չորսով ծեծել են տանտիրոջը, տարել Նուբարաշենի գերեզման, դանակահարել ու թողել անօգնական վիճակում. ՎԻԴԵՈ
13:57
15 Սեպտեմբերի 2023
Երևանի բիզնես կենտրոններից մեկի աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են
Երևանի բիզնես կենտրոններից մեկի աշխատակիցներն ու հաճախորդները տարհանվել են
12:02
15 Սեպտեմբերի 2023
62–ամյա վարորդը մահացել է մեքենաների և ավտոբուսի բախումից 10 օր անց
62–ամյա վարորդը մահացել է մեքենաների և ավտոբուսի բախումից 10 օր անց
10:33
15 Սեպտեմբերի 2023
Զովունիում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և երկու ջրատար
Զովունիում խոշոր հրդեհ է. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և երկու ջրատար
15:49
14 Սեպտեմբերի 2023
23–ամյա քաղաքացին ցանկացել է նետվել Կիևյան կամրջից
Այսօր Երևանում ինքնասպանություն է կանխվել
15:31
14 Սեպտեմբերի 2023
Երևանում կրակոցներ են հնչել, հարազատ եղբայրներ են հոսպիտալացվել. ԶԼՄ
Ծեծկռտուք, կրակոցներ Երևանում. հոսպիտալացվածները հարազատ եղբայրներ են
12:33
14 Սեպտեմբերի 2023
Բանկի աշխատակիցը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ հաճախորդը կեղծ դոլարներ է ներկայացրել
Երևանում բանկի աշխատակիցը զանգել է ոստիկանություն ու հայտնել, որ հաճախորդը կեղծ դոլարներ է ներկայացրել
10:36
14 Սեպտեմբերի 2023
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում (ՖՈՏՈ)
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ. ՖՈՏՈ
12:28
13 Սեպտեմբերի 2023
Տնեցիք տանը չէին. տան հարսը գողացել էր սկեսուրի ներքնակի տակ դրված 140 հազ. դրամը ու գողության պատրանք ստեղծել
Տնեցիք տանը չէին. տան հարսը գողացել էր սկեսուրի ներքնակի տակ դրված 140 հազ. դրամը ու գողության պատրանք ստեղծել