437.67
4.35
404.35
+3
Եղանակը Երևանում
Հայ

Արտակարգ պատահար Սևանում. փրկարարները քաղաքացուն փրկելիս ջրում ևս 2 քաղաքացու են նկատել

10:41
01 Օգոստոսի 2022
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Արտակարգ պատահար է տեղի ունեցել Սեւանում նախօրեին։ 

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հոլիսի 31-ին, ժամը 18։09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում՝ «Դուրս» կոչվող լողափի տարածքում, քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Կորած քաղաքացի Մ․ Ա․-ն (ծնված 1999 թ., ՌԴ քաղաքացի) կապ է հաստատել իր ընկերների հետ և հայտնել, որ գտնվում է Չկալովկա գյուղի մոտակա ափում:

Ջրափրկարարները Չկալովկա գյուղի մոտակա ափից Մ. Ա․-ին տեղափոխել են «Դուրս» լողափ:

Վերադարձի ճանապարհին ջրափրկարարները «Դուրս» լողափից մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են շրջված մոտորանավակ և երկու քաղաքացու:

Ջրափրկարարները քաղաքացիներ Գ․ Ն․-ին (ծնված 2003 թ․) և Հ․ Փ․-ին (ծնված 1995 թ․) մոտեցրել են ափ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը