Արտակարգ պատահար «Զվարթնոց» օդանավակայանում. Երևան–Մոսկվա չվերթի ուղևորը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա

09.09.2019, 10:35
Արտակարգ պատահար «Զվարթնոց» օդանավակայանում. Երևան–Մոսկվա չվերթի ուղևորը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա:
Արտակարգ պատահար «Զվարթնոց» օդանավակայանում. Երևան–Մոսկվա չվերթի ուղևորը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 2019 թվականի սեպտեմբերի 9-ին «Սիբիր» ավիաընկերության Երևան-Մոսկվա համար 908 չվերթի ուղևորների օդանավ նստեցման ժամանակ, ուղևորներից մեկը հայտարարել է, որ իր ձեռքի իրերում ռումբ կա, սակայն որևէ պահանջ չի ներկայացրել։

Ինչպես հաղորդում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, այդ մասին, տեղեկացման ուղեցույցի համաձայն, անհապաղ տեղեկացվել է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը։

Ահազանգ ստանալուց հետո՝ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների կողմից ուղևորը մեկուսացվել է, օդանավում գտնվող նրա ձեռքի իրերը վերցվել են հսկողության տակ, կատարվել է օդանավում գտնվող ուղևորների իջեցում և ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռի և օդանավի ամբողջական զննում։

Զննման ընթացքում օդանավով փոխադրման համար արգելված առարկաներ, իրեր, նյութեր և սարքավորումներ չեն հայտնաբերվել։

Ուղևորը հանձնվել է «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, կատարվում է քննություն։–0–