Արտակարգ պատահար Երևանում. պարեկները, իրենց կյանքը վտանգելով, փրկել են 3 երեխաների մորը. վերջինս ցանկանում էր ինքնասպանություն գործել

20.06.2022, 12:04

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ ծառայություն կատարելիս են եղել Կիևյան կամրջի հարևանությամբ, երբ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ մի կին անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել:

Загружается новость ... "Лево"

Պարեկները կարողացել են օպերատիվորեն հասնել նշված վայր և այդ կնոջը մեծ դժվարությամբ բռնել ու վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր:

Կայքի հաղորդմամբ, կնոջ ազգականը հայտնել է, որ նա 33 տարեկան է: 3 երեխա ունի իր խնամքին: Սոցիալական խնդիրներից դրդված, փորձել է ինքնասպան լինել: Ազգականները շնորհակալություն են հայտնել պարեկներին:

33-ամյա կինը պարեկների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:-0-