Արտակարգ պատահար Երևանում. «Ռոքի» շունը մեքենայի անվահեծանի մեջ մարտական նռնակ է հայտնաբերել

14.02.2023, 15:44
Արտակարգ պատահար Երևանում. «Ռոքի» շունը մեքենայի անվահեծանի մեջ մարտական նռնակ է հայտնաբերել
Արտակարգ պատահար Երևանում. «Ռոքի» շունը մեքենայի անվահեծանի մեջ մարտական նռնակ է հայտնաբերել
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն թաղամասի 47/7 շենքի դիմաց կայանված Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից անվահեծանի մեջ նռնակ է տեղադրված։

Հետախույզ–կինոլոգը «Ռոքի» շան միջոցով տեղում սկսել է որոնողական աշխատանքներ իրականացնել, և շունը կարճ ժամանակում անվադողի մեջ հայտնաբերել է մարտական նռնակը։

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Սակրավորները նռնակը դուրս են բերել անվահեծանի միջից։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։

Կայքը հայտնում է, որ սա առաջին դեպքը չէ, որ նշված ավտոմեքենայի սեփականատերը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ավտոմեքենայի տակ պայթուցիկ են տեղադրել։ Սակայն ամեն անգամ իրավապահները ժամանել են նշված վայր ու ոչինչ չեն հայտնաբերել։ Սա առաջին դեպքն է, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը։


Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։–0–