Արտակարգ պատահար Երևանում․ Mercedes-ները բախվել են իրար ու հայտնվել հարսանյաց սրահի տարածքում

29.08.2021, 16:57
Mercedes-ները դուրս  են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոցում գործող հարսանյաց սրահի ապակեպատ տարածքում՝  խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին
Արտակարգ պատահար Երևանում․ Mercedes-ները բախվել են իրար ու հայտնվել հարսանյաց սրահի տարածքում

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 13:20-ի սահմաններում Մարգարյան փողոցում՝ ժողովրդին հայտնի Ֆիզիկայի խաչմերուկում, բախվել են 2 Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Mercedes-ները դուրս  են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել Մարգարյան փողոց ում գործող հարսանյաց սրահի ապակեպատ տարածքում՝  խոշոր չափի նյութական վնաս պատճառելով հարսանյաց սրահին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է վարորդների և  տուժած ԱՁ-ի ինքնությունը:-0-