Արտակարգ պատահար Երևանում. Դավթաշենի կամրջի բետոնի ծեփամածիկները թուլացել ու թափվել են

08.07.2022, 23:27
Արտակարգ պատահար Երևանում. Դավթաշենի կամրջի բետոնի ծեփամածիկները թուլացել ու թափվել են
Արտակարգ պատահար Երևանում. Դավթաշենի կամրջի բետոնի ծեփամածիկները թուլացել ու թափվել են
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 8-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Դավթաշենի կամրջի պատնեշի հատվածի բետոնե ծեփամածիկները թուլացել, թափվել են, անհրաժեշտ է սահմանազատել տարածքը, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ թուլացել և թափվել են կամրջի պատնեշի բետոնե ծեփամածիկները (մոտ 30 քմ)։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։-0-