Արտակարգ պատահար Երևանում. 41-ամյա տղամարդն ընկել է վերելակի հորանը

01.04.2022, 10:15
Արտակարգ պատահար Երևանում. 41-ամյա տղամարդն ընկել է վերելակի հորանը
Արտակարգ պատահար Երևանում. 41-ամյա տղամարդն ընկել է վերելակի հորանը
ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Կայքի տեղեկություններով՝ նրան մոտ ախտորոշվել է «կատատրավմա, գլխուղեղի ցնցում, արմնկ ելունի բաց կոտրվածք, աջ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք տեղաշարժով»:

Վիրավորը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն է, ով վայր է ընկել Արաբկիր 17 փողոցում կառուցվող բարձրահարկ շենքի 7-րդ հարկի վերելակի համար նախատեսված հատվածից և հայտնվել հորան մեջ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. եթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-