Արտակարգ պատահար Երևանում. 20–ամյա աղջիկը դուրս է նետվել տաքսիից` ցանկանալով ինքնասպան լինել

02.03.2022, 11:08
Արտակարգ պատահար Երևանում. 20–ամյա աղջիկը դուրս է նետվել տաքսիից` ցանկանալով ինքնասպան լինել
Արտակարգ պատահար Երևանում. 20–ամյա աղջիկը դուրս է նետվել տաքսիից` ցանկանալով ինքնասպան լինել
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ հետաքննական բաժանմումքում, նյութեր են նախապատրաստվում փետրվարի 28-ին ինքնասպանության կամ սպանության փորձ կատարելու փաստով։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը. ժամը 15։15-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ձեռքերի և ոտքերի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ռոզա Մ-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, նա ցանկացել է ինքնասպանություն գործել և ընթացքի ժամանակ դուրս է նետվել «Յանդեքս» տաքսի ծառայության կողմից շահագործվող Nissan մակնիշի ավտոմեքենայից ։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–