Արտակարգ պատահար Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենան բռնկվել ու ամբողջությամբ այրվել է (ՖՈՏՈ)

02.03.2022, 22:31
Արտակարգ պատահար Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենան բռնկվել ու ամբողջությամբ այրվել է. ՖՈՏՈ
Արտակարգ պատահար Երևան-Մեղրի ճանապարհին. մեքենան բռնկվել ու ամբողջությամբ այրվել է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի./Նովոստի-Արմենիա/. Այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին:

Ժամը 13:50-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Նորավանք վանական համալիր տանող խաչմերուկի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


 - рис.1

«Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 112-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ժայռին, գլխիվայր շրջվել և բռնկվել, տուժածներ չկան», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

 - рис.2

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է, վարորդը և երկու ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենայից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:11-ին, մարվել՝ 14:27-ին: Այրվել է ավտոմեքենան:-0-