Արտակարգ կանգառ՝ Երևանի մետրոյում․ 5 քաղաքացի ձերբակալվել է

03.02.2025, 11:09
Արտակարգ դեպք՝ Երևանի մետրոյում
Արտակարգ կանգառ՝ Երևանի մետրոյում․ 5 քաղաքացի ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Շաբաթ օրն արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի մետրոպոլիտենում։

«Փետրվարի 1-ին, ժամը 21.12-ին մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան երթևեկող գնացքում արտակարգ վիճակ է ստեղծվել, երբ քաղաքացին ներսից միացրել է «ստոպ» կոճակը, որն արգելակում է», – նշեց մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է դրա մասին, այդ ընթացքում 4-5 հոգի պատից անցել են, այդտեղ բաց տարածք է, և ներկել են գնացքները», – նշեց Սեդրակյանը։

Նրա խոսքով, քրեական գործ է հարուցվել ԱԱԾ-ի կողմից: Օպերատիվ աշխատանքի արդյունքում երեկ երեկոյան 5 քաղաքացի ձերբակալվել է։