Արտակարգ դեպք Երևանում. պարեկները կանգնեցրել են արագությունը գերազանցած մեքենան, պարզվել է՝ վարորդի գրկում անգիտակից երեխա է

08.02.2022, 10:55

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Փետրվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում ծառայութուն իրականացնելիս են եղել, երբ նկատել են Honda Odyssey մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն վարում է՝ գերազանցելով սահմանված արագութունը:

Պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան և պարզել, որ վարորդի գրկում երեխա կա: Տեղում պարզվում է, որ վարորդի գրկի երեխան գտնվում է անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում: Պարեկները առանց հապաղելու իրենց ծառայողական ավտոմեքենայով 7-ամյա տղա երեխային տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկները փրկում են երեխայի կյանքը:
Կայքի տեղեկություններով՝ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Ջրվեժ թաղամասից, որտեղ նրա մոտ նկատել էին թունավորում գազաբալոնից արտանետված շմոլ գազից:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-