Արտակարգ դեպք Երևանում.նռնակներով զինված տղամարդը մտել է բուքմեյքերական ընկերություն

20.08.2021, 12:03
Արտակարգ դեպք Երևանում.նռնակներով զինված տղամարդը մտել է բուքմեյքերական ընկերություն
Արտակարգ դեպք Երևանում.նռնակներով զինված տղամարդը մտել է բուքմեյքերական ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Օգոստոսի 20-ին, ժամը 09։10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

«Զինված տղամարդու հետ բանակցություններն արդյունք են տվել։ Նա դուրս է եկել բուքմեյքերական ընկերության գրասենյակից ու տեղափոխվել ոստիկանություն։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 34-ամյա բնակիչ», – նշվում է գերատեսչությանհ հաղորդագրության մեջ։

Հանգամանքները պարզվում են։–0–