Արտակարգ դեպք Երևանում. երկաթե լինգով հարձակվել են ոստիկանների վրա, հնչել են կրակոցներ

24.10.2022, 13:56
Արտակարգ դեպք Երևանում. երկաթե լինգով հարձակվել են ոստիկանների վրա, հնչել են կրակոցներ
Արտակարգ դեպք Երևանում. երկաթե լինգով հարձակվել են ոստիկանների վրա, հնչել են կրակոցներ
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 00։40-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի կոտրում է Բագրատունյաց փողոցի 10/7 հասցեում գործող անասնաբուժական դեղատան մուտքի դուռը։

Ոստիկանության Շենգավիթի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորներ Դավիթ Ա․-ն և Նարեկ Մ․-ն շտապ մոտեցել են նշված վայր, որտեղ նկատել են այդ քաղաքացուն և ներկայացել, որ իրենք ոստիկանության ծառայողներ են։ Ու մինչ քրեական հետախույզները կփորձեին այդ քաղաքացուն դեպքի վայրից մեկուսացնել, 2 անհայտ քաղաքացի, մոտենալով դեպքի վայր, երկաթյա լինգով հարձակվել են օպերլիազորների վրա, որի ընթացքում նրանցից մեկը լինգով հարվածել է Դավիթ Ա․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Այլ ելք չունենալով, օպերլիազորները իրենց անվամբ հաշվառված հաշվեցուցակային ատրճանակից 1-ական նախազգուշական կրակոցներ են արձակել օդ։ Արդեն տեղում Դավիթ Ա․-ն, իրական վտանգ զգալով իր և իր գործընկերոջ նկատմամբ, ինքնապաշտպանության նպատակով 1 կրակոց է արձակել այդ քաղաքացու ոտքերի ուղղությամբ, ապա վնասազերծել։

Պարեկեները նշված վայրում հայտնաբերել են կրակված պարկուճ։

Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները Չեխովի փողոցում բռնել և վնասազերծել են Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նարեկ Հ․-ին և Երևանի բնակիչ 42-ամյա Էմիլ Փ․-ին։ Վերջիններս իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու և գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից նրանց ներկայացրել են Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով, դեպքի վայրում հայտնաբերվել են նաև հեռախոս, երկաթե լինգ, ինչպես նաև խանութում կոտրված ապակիներն ու գույքը։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-