Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)

15.07.2021, 19:57
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից.ՎԻԴԵՈ
Արտակարգ դեպք Լոռիում. Hyundai–ի վարորդը մոտ 10 մետր բարձրությունից ընկել է երկաթգծի վրա, կադրեր դեպքի վայրից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի ավտոգազալցակայանի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրի պատին, այնուհետև գազատար խողովակին, պատճառել նյութական վնաս և մոտ 10 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա:

Վթարի պատճառով վնասվել է երկաթուղային ուղին, գծերի մոտով անցնող այլ ենթակառուցվածքը, ինչի հետևանքով երկար ժամանակով դադարեցվել է գնացքների երթևեկությունը Հայաստան-Վրաստան երկաթուղու հատվածով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:–0–