Արտակարգ դեպք Կոտայքում. Ակունք համայնքի դաշտում հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ` թաղված ու նեխած վիճակում

29.04.2021, 13:33

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երեկ՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ակունք համայնքի Կապուտան վարչական շրջանի բնակիչներն ահազանգել են ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ Կապուտան գյուղի դաշտում մարդու գանգ կա։

Պարզվել է, որ Ակունք համայնքից Կապուտան գյուղ տանող վերջնամասի՝ գլխավոր ճանապարհից դեպի Հատիս գյուղ տանող ճանապարհահատվածում՝ դաշտամիջյան վայրում, հայտնաբերվել է մարդու գանգ և դիակ՝ թաղված ու նեխած վիճակում։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–