Արմավիրում 28–ամյա բնակչուհին փորձել է վաճառել սեփական նորածնին (ՎԻԴԵՈ)
29.07.2020,
15:13
Արմավիրում 28–ամյա բնակչուհին 850 հազար դրամով փորձել է վաճառել սեփական նորածնին. ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 21-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում, Արմավիրի 32-ամյա մի բնակչուհու միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել երևանցի 37-ամյա տղամարդու հետ, նրանից ստացել է 350 000 դրամ և, ըստ պայմանավորվածության, ծննդաբերելուց հետո երեխային պետք է հանձներ նրան։ Երեխային հանձնելուց հետո տղամարդը պետք է վճարեր ևս 500 000 դրամ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Արմավիրի բնակչուհին հունիսի 23-ին ծննդաբերել է և նորածնին հանձնել 37-ամյա տղամարդուն, սակայն նույն օրը, գիտակցելով արաքի հետևանքները, հետ է վերցրել երեխային։
«Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ նորածնի մայրը և երևանցի տղամարդը գնացել են Արմավիրի տարածքային ՔԿԱԳ, որ նա ճանաչի երեխայի հայրությունը: Սակայն չեն կարողացել կատարել հայրության ճանաչման գործողությունը, քանի որ երեխայի մայրը տարիներ առաջ ամուսնության պետական գրանցում ունեցել է այլ անձի հետ», – նշվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։–0–
Загружается новость ... "Лево"