Արմավիրում 14–ամյա աղջիկը նետվել է կամրջից, վիճակը ծանր է

28.05.2020, 11:49
14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել
Արմավիրում 14–ամյա աղջիկը նետվել է կամրջից, վիճակը ծանր է

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի./Նովոստի–Արմենիա/. 14-ամյա աղջիկը նետվել է Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր» կոչվող կամրջից ու փորձել ինքնասպան լինել, հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը: 

Загружается новость ... "Лево"

«Տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ-ում, այնուհետև տեղափոխվել Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի դիմածնոտային բազում վնասվածքներ, օրվա ընթացքում վիրահատվելու է», – նշել է Դերձյանը Facebook–յան իր էջում: 

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–