Արմավիրի մարզում հայտնաբերվել է 34–ամյա տղամարդու դի` կախված վիճակում` ձեռքերը մարմնի հետևի մասում կապված

28.06.2021, 15:18
Արմավիրի մարզում հայտնաբերվել է 34–ամյա տղամարդու դի` կախված վիճակում` ձեռքերը մարմնի հետևի մասում կապված
Արմավիրի մարզում հայտնաբերվել է 34–ամյա տղամարդու դի` կախված վիճակում` ձեռքերը մարմնի հետևի մասում կապված

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 2021թ. հունիսի 27-ին` ժամը 10.55-ին, ՀՀ ոստիկանությունում Արմավիրի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ իր ամուսինը՝ծնված 1987թ., Արմավիրի մարզի Նորապատ գյուղից դեպի Հայկավան գյուղ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում տեղադրված իրենց վագոն տնակում կախվելու եղանակով ինքնասպան է եղել, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է տղամարդու դիակը՝ վագոն տնակի առաստաղից ավտոմեքենաների քարշակման համար նախատեսված պարանով կախված՝ ձեռքերը մարմնի հետևի մասում նույն պարանով կապված վիճակում: Դիակի զննությամբ արտաքին վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

«Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–