430.53
5.77
396.4
-10
Եղանակը Երևանում
Հայ

Արմավիրի մարզում 4 մարդու կյանք խլած սվտովթարի վարույթի շրջանակում ձերբակալվել է «Գազելի» վարորդը (ՖՈՏՈ)

12:49
04 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Արմավիրի մարզում տեղի ունեցած՝ 4 անձի մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Армавир, ДТП

Նախնական տվյալներով, 2022թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 18.50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց են բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «Գազել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայի 8 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել է։

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել է «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։

Армавир, ДТП

«Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Армавир, ДТП

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:10
24 Հունվարի 2023
Երևանում բնակարանային գողը բռնվել է հենց հանցանքի վայրում. ոստիկանները շրջափակել են շենքը, որպեսզի նա չդիմի փախուստի (ՎԻԴԵՈ)
Երևանում բնակարանային գողը բռնվել է հենց հանցանքի վայրում. ոստիկանները շրջափակել են շենքը, որպեսզի նա չդիմի փախուստի. ՎԻԴԵՈ
15:44
24 Հունվարի 2023
Երևանում պարեկները նկատել են կասկածելի վարքագծով վարորդի ու հայտնաբերել ատրճանակներ, փամփուշտներ, թմրանյութ (ՎԻԴԵՈ)
Երևանի պարեկներն նկատել էին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա վարող մի տղամարդու, որի վարքագիծը կասկածելի էր թվացել. ՎԻԴԵՈ
11:53
24 Հունվարի 2023
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
Երկու մարդ է մահացել Ստամբուլի հայկական եկեղեցում բռնկված հրդեհի հետևանքով
10:48
24 Հունվարի 2023
Լոռիում 51–ամյա կինը զրկվել է ձախ ձեռքից ինքնաշեն գազի կաթսայի պայթյունի հետևանքով
Սարսափելի դեպք Լոռիում. 51–ամյա կինը զրկվել է ձախ ձեռքից ինքնաշեն գազի կաթսայի պայթյունի հետևանքով
10:49
23 Հունվարի 2023
Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է
Ինքնաշեն գազի կաթսա է պայթել. տուժածի վիճակը ծանր է
20:06
21 Հունվարի 2023
Ողբերգական դեպք Երևանում․ բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի՝ կախված վիճակում
Ողբերգություն Երևանում․ բնակարանի լոգարանում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դի
12:38
21 Հունվարի 2023
Հայաստանում «օրենքով գող» է կալանավորվել (ՎԻԴԵՈ)
Կալանավորվել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար մեղադրվող քրեական հեղինակություն. ՎԻԴԵՈ
22:16
20 Հունվարի 2023
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ (ՖՈՏՈ)
Երևանում հրդեհ է բռնկվել շենքում. կա տուժած, տարհանվել է 20 բնակիչ. ՖՈՏՈ
15:22
20 Հունվարի 2023
Փլվածքի հետևանքով քաղաքացի է մահացել
Քաղաքացին դուրս են բերել հողաշերտի տակից, ԲԿ–ում արձանագրվել է վերջինիս մահը
14:22
20 Հունվարի 2023
Դիլիջանի թունելում մեքենաներ են բախվել, կան տուժածներ (ՖՈՏՈ)
Այսօր Դիլիջանի թունելում ավտովթար է տեղի ունեցել. ՖՈՏՈ
13:10
20 Հունվարի 2023
38–ամյա տղամարդը պտուտակահանով բացել է պատուհանը, փորձել է գողություն կատարել ու հենց տեղում բռնվել է
38–ամյա տղամարդը պտուտակահանով բացել է պատուհանը, փորձել է գողություն կատարել ու հենց տեղում բռնվել է