Արմավիր-Մեծավոր ճանապարհին մարդատար «Գազելը» բախվել է բեռնատարին. 4 մարդ մահացել է, կա 7 վիրավոր

03.11.2022, 21:59
Արմավիր-Մեծավոր ճանապարհին մարդատար «Գազելը» բախվել է բեռնատարին. 4 մարդ մահացել է, կա 7 վիրավոր
Արմավիր-Մեծավոր ճանապարհին մարդատար «Գազելը» բախվել է բեռնատարին. 4 մարդ մահացել է, կա 7 վիրավոր
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 3-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիր-Մեծավոր ավտոճանապարհին, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1976 թ․):

Պատահարի հետևանքով 4 քաղաքացի (Ն. Կ., ծնված 2003 թ․, Մ․ Խ․, ծնված 2004 թ․, Հ․ Մ․, ծնված 2007 թ․, Դ․ Ս․, ծնված 1975 թ․) մահացել է, և 7 քաղաքացի (Հ. Մ., ծնված 1996 թ., Գ․ Գ․, ծնված 2002 թ., Խ․ Խ․, ծնված 1999 թ., Ֆ․ Ռ․, ծնված 2002 թ., Պ․ Ե․, ծնված 2003 թ., Զ․ Լ․, ծնված 2007 թ., Կ․ Ա․, ծնված 2004 թ.)՝ տուժել։-0-