Առեղծվածային դեպք Լոռու մարզում. ջրատարում 43–ամյա կնոջ դի է հայտնաբերվել, վարկածներից մեկով` տեղի է ունեցել վրաերթ

05.12.2020, 10:23
Առեղծվածային դեպք Լոռու մարզում. ջրատարում 43–ամյա կնոջ դի է հայտնաբերվել, վարկածներից մեկով` տեղի է ունեցել վրաերթ
Առեղծվածային դեպք Լոռու մարզում. ջրատարում 43–ամյա կնոջ դի է հայտնաբերվել, վարկածներից մեկով` տեղի է ունեցել վրաերթ
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 5-րդ փողոցին հարակից դատարկ ջրատարի մեջ կնոջ դի կա:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 43-ամյա Անահիտ Թումանյանն էր:

Դատաբժիշկները, զննելով դին, հայտնել են, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ մարմնի ձախից կրծքավանդակի հետին մակերեսին՝ վերից վար տարածությամբ հայտնաբերվել են ցրված բնույթի քերծվածքներ, քթից, ձախ ականջից արնանման հետքերով: Դիակի վայրի զննությամբ հայտնաբերվել են վրաերթին բնորոշ հետքեր և ավտոմեքենայի վնասված դետարլներ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի 1-ին մասի (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթի հանգամանքները, վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:–0–