Արցախից սանավիացիով Երևան է տեղափոխվել 3–ամյա փոքրիկ. նրա մոտ ծանր գանգուղեղային վնասվածք է

30.07.2021, 15:06
Արցախից սանավիացիով Երևան է տեղափոխվել  3–ամյա փոքրիկ. նրա մոտ ծանր գանգուղեղային վնասվածք է
Արցախից սանավիացիով Երևան է տեղափոխվել  3–ամյա փոքրիկ. նրա մոտ ծանր գանգուղեղային վնասվածք է

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա, հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը: 

«Փոքրիկը նախ տեղափոխվել է Ստեփանակերտի հիվանդանոց, տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, վիճակը կայունացնելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Գորիս, որտեղ նրան սանավիացիայով դիմավորել ու Երևան են հասցրել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները», – նշվում է ԲԿ–ի Facebook–յան էջում:

Վիճակը ընդունման պահին գնահատվում էր ծանր, միացված էր արհեստական շնչառության սարք: Ներկա պահին վիճակի մեջ դրական տեղաշարժ կա, գիտակցությունը տեղն է, սկսել է շնչել ինքնուրույն:–0–