Արցախում երկրաշարժ է գրանցվել
05.05.2019,
12:58
Արցախում երկրաշարժ է գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մայիսի 4-ին տեղական ժամանակով ժամը 18:17-ին (Գրինվիչի ժամանակով` 14:17-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.080 և արևելյան երկայնության 46.240 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 17 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ, հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Դադիվանք, Չարեքտար և Նոր Էրքեջ գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ:–0–