Առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հղի կինը հոսպիտալացվել է
18.05.2022,
10:35
Առավոտյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. հղի կինը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 08։00-ի սահմաններում Բագրատունյաց-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla ու Toyota Highlinder մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի, ով հղի կին է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Toyota Highlnder-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսացույցին և տապալել այն։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-