Արարատի մարզում Opel-ը գլխիվայր շրջվել է, կա զոհ ու վիրավոր
24.11.2022,
12:43
Արարատի մարզում Opel-ը գլխիվայր շրջվել է, կա զոհ ու վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ նոյեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 19։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով հայտնվել ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի տակ։
Վթարի հետևանքով 1 մարդ մահացել է, 1 մարդ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-