Արարատի մարզում 65–ամյա տղամարդ է կորել

13.06.2020, 16:00
Արարատի մարզում 65–ամյա տղամարդ է կորել
Արարատի մարզում 65–ամյա տղամարդ է կորել
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին`հունիսի 12-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղի Հայդուկների փողոցի տներից մեկի բնակիչ Վալերիկ Ա․-ն (ծնված 1955 թ.) Նորաբաց-Դարակերտ դաշտամիջյան հատվածում կորել է, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք մթության պատճառով դադարեցվել են՝ անարդյունք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–