ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին` նոյեմբերի 15–ին, ժամը 05:15-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բաժնի տարածքի սպասարկվող գյուղերից մեկում անասնագոմի գերանից հակի թելով տղամարդու դի կա կախված:
Shamshyan.com–ի հաղորդմամղբ, դատաբժշկի նախնական եզկակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված գյուղի բնակիչ, 37-ամյա Էդգար Գ.-ն է:
Կայքի տեղեկություններով՝ նրա գրպանում հայտնաբերվել է երկտող, որում գրված է եղել՝ «Գնում եմ երկինք, ոչ ոքի չմեղադրել»:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում